«Լավագույն մուլտիմեդիոն նյութ». Sputnik Արմենիայի լոնգրիդը մրցանակ է ստացել

Sputnik Արմենիայի թղթակցի նյութը հաղթել է լրագրողական մրցույթի «Լավագույն մուլտիմեդիա նյութ» անվանակարգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի— Sputnik.Sputnik Արմենիայի` «Կանանց գաղութը Հայաստանում. միֆեր և իրականություն» խորագրով լոնգրիդը «Լավագույն մուլտիմեդիա նյութ» է ճանաչվել «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» մրցույթում։

Կանանց գաղութը Հայաստանում. միֆեր և իրականություն

Նյութի հեղինակ Նանա Մարտիրոսյանը, մասնավորապես, ներկայացրել է երկու բանտարկյալ կանանց ճակատագրերը, նրանց ապրումներն ու կյանքի պատմությունները։

«Ընթերցողն անհրաժեշտ տեղեկությունից բացի, աննկարագրելի հույզեր է ապրում, հասկանում է` որքան աշխատանք ու սեր է ներդրվել նյութի մեջ։ Խնդրում եմ լրագրողներին իրենց աշխատանքում չթերանալ, չվազել միայն գումարի հետևից, քանի որ այսպիսի նյութերը փոխում են մեր կյանքը», – մրցանակը ստանալու ժամանակ ասաց Նանա Մարտիրոսյանը։

Լրագրողական մրցույթն անցկացվում է Եվրամիության երկու ծրագրի շրջանակում՝ «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» և «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում»։

Մրցույթին ներկայացվել էին 90 աշխատանք, որոնցից ժյուրին 17–ն է ընտրել։

«Լավագույն մուլտիմեդիոն նյութ». Sputnik Արմենիայի լոնգրիդը մրցանակ է ստացել