Ողբերգական ավտովթար Արցախում. 3 մարդ մահացել է

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև վարորդի և մահացածների ինքնությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան ժամը 09:00-09:30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Քաշաթաղի վարչական տարածքում Mercedes մակնիշի 35 AX 658 համարանիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Նախնական տեղեկություններով` կա 3 զոհ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Այս պահին դեպքի վայր են ժամանում Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների վարչության և Արցախի ոստիկանության ծառայողները:

Մոսկվայում սպանել են հայտնի մարզիկ Աշոտ Բոլյանին

Ըստ տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 41-ամյա Մանվել Ղռմաչյանի անվամբ:

Կրակոցներ Երևանի թիվ 116 դպրոցի բակում

Տեղի իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև վարորդի և մահացածների ինքնությունը: