ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Վարչապետի՝ ԼՂ-ի մասին Փարիզում արած հայտարարությունը ենթադրում է նոր փաստաթուղթ»

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է վարչապետ Փաշինյանի՝ Արցախի թեմայով փարիզյան հայտարարությունների մասին:
Sputnik
Բոզոյան. «Վարչապետի՝ ԼՂ-ի մասին Փարիզում արած հայտարարությունը ենթադրում է նոր փաստաթուղթ»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով` վարչապետի՝ Փարիզում արած հայտարարությունն իր մեջ ենթադրում է նոր փաստաթուղթ, որը պետք է տարբերվի  այն փաստաթղթերից, որ եղել են մինչև այսօր, սակայն նման բան չկա։ Sputnik Արմենիային ասել է Երվանդ Բոզոյանը։

«Կամ դրանք պարզապես խոսքեր են, կամ նախապատրաստվում է փաստաթուղթ, որի մասին մենք տեղյակ չենք»,–նշել է քաղաքագետը։

Ինչո՞ւ եք դուք ներգրավվել Մինսկի խմբի բանակցություններում. Փաշինյանը` ադրբեջանցի լրագրողին

Ըստ Բոզոյանի՝ Հայաստանի և Արցախի պատկերացումները Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում նույնն են եղել վերջին 20 տարիների ընթացքում․ շեղվել է մեկ անգամ՝ 1997-ին` առաջին նախագահի հայտնի ելույթն էր,  ինչից հետո եղավ իշխանափոխություն։ Դրանից հետո արդեն բոլոր գործընթացները ցույց են տվել, որ առնվազն հրապարակավ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև տարաձայնություններ չկան։ 

«Արցախի հարցը դժվար լուծելի է, և ստրատեգիական առումով մոտակա տարիներին լուծվող հարց չէ․ ժողովուրդների տեսակետները շատ են տարբեր»,-ասել է Բոզոյանը։

Քաղաքագետը նշում է, որ ստրատեգիական առումով կան շատ գործոններ, որոնցից կախված է Արցախի խնդրի կարգավորումը․այն իր մեջ պարունակում է նաև աշխարհաքաղաքական գործոն։

«5 րոպե Դուլյանի հետ». Ղարաբաղյան վեճերի հորձանուտում

Հիշեցնենք, որ Փարիզում, խոսելով Արցախի խնդրի կարգավորման մասին, Փաշինյանը շեշտել է, որ Ղարաբաղի հարցում ձևավորվում է բոլորովին նոր ասելիք և բովանդակություն, որն ուղիղ կապ ունի Լեռնային Ղարաբաղի հարցի իրական ասելիքի և բովանդակության հետ: Բացի այդ, Հայաստանի ու Արցախի պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են հարյուր տոկոսով, և այսպիսի իրավիճակ չի եղել երբեք,  երբ Հայաստանի ու Արցախի պատկերացումները մինչև վերջ  նույնական լինեն։