Սովորական «ծալովի» հեռախոսն այլևս սովորական չէ. Motorola–ն ցուցադրել է իր նոր սարքը

Motorola ընկերության նոր հեռախոսը հագեցած է նորագույն սմարթֆոնների գրեթե բոլոր հնարավոր գործառույթներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան Motorola ընկերությունը ծալվող հեռախոս է ներկայացրել, որը երկու էկրան ունի։ Այս մասին նշված է ընկերության կայքում։

Ռուսական ընկերությունը հիմա էլ ականջակալներն է ոսկով պատել

«Ծալվողը» Razr հեռախոսի թարմացված տարբերակն է։ Ինչպես նշում է ընկերությունը, հեռախոսն ունի ժամանակակից սմարթֆոնի բոլոր հնարավորությունները։

Էկրաններից մեկը 6,2 դյույմ է, մյուսը՝ 2,7։ Վերջինը նախատեսված է շտապ գործողությունների համար և տեղակայված է արտաքին հատվածում։

Սարքը ստեղծողների խոսքով՝ արտաքին էկրանի վրա հնարավոր է տեսնել ծանուցումները, ստուգել նամակները և փոխել երաժշտությունը։ Հեռախոսը բացելու դեպքում այս ամենը կցուցադրվի նաև մեծ էկրանին։

Հաքերները 60 հազար դոլար են ստացել Amazon–ի արտադրանքը կոտրելու համար

Հեռախոսում ներկառուցված է Qualcomm Snapdragon 710 պրոցեսոր, ունի 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողություն։ Ունի երկու տեսախցիկ` 16 և 5 Մպ։ Հեռախոսը ջրակայուն է։

Սարքը վաճառքում կհայտնվի հաջորդ տարվա հունվարին։

Կանանց համար հատուկ տաքացվող վարտիքներ են ստեղծել