ՌԱԴԻՈ

Մինասյան. «Հարցը վերաբերում է նաև ժողովրդավարության սկզբունքների խախտմանը»

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու հետ կապված բանավեճին:
Sputnik
Մինասյան. «Հարցը վերաբերում է նաև ժողովրդավարության սկզբունքների խախտմանը»

Էդիկ Մինասյանի կարծիքով՝ այս խնդիրը նոր չէ, նախկինում նույնպես, երբ 2017 թ.-ին քննարկվում էր բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը, որն այդպես էլ օրենք չդարձավ, իրենք առաջարկում էին անգամ կետ մտցնել ոչ թե պարտադիր ստուգարքի, այլ պարտադիր քննության: Դիտարկումը գրեթե արժանացել էր հավանության, բայց մնաց առկախված:

«Չի կարելի բուհերը դնել դիկտատորային կառավարման տակ». դասախոսները` ընդդեմ ԿԳՄՍ նախարարի

«Իշխանափոխությունից հետո իրավիճակը բարդացավ նրանով, որ նոր նախագծի շրջանառության մեջ մտնելն ընդհանուր քննարկումների համատեքստում ունեցավ իր ցավալի հետևանքները: Նախագիծը նախապես չի քննարկվել մասնագետների լայն շրջանակի հետ, և կոնկրետ որոշումներ ընդունելիս անտեսվել են մասնագետների կարծիքները»,- նշում է Մինասյանը:

«Չեմ կիսում ձեր մտահոգությունները». Փաշինյանը հանդիպեց նստացույց անող երիտասարդներին

Համալսարանում արդեն քննարկվել է նոր նախագիծը և չի արժանացել գիտխորհրդի հավանությանը: Ընդ որում՝ գիտխորհուրդն իր մտահոգություններն ու առարկություններ է հայտնել 16 կետի վերաբերյալ:

Մինասյանի համոզմամբ հարցը չի վերաբերվում միայն «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաներին, այլև ժողովրդավարության սկզբունքների խախտմանը:

ԵՊՀ դասախոսները չեն շտապում` կսպասեն նախարարի վերադարձին. ինչ է առաջարկում փոխնախարարը

Նրա դիտարկմամբ՝ մի կողմից նշված առարկաների դասավանդման մեթոդիկայի առումով տրվում է ինքնավարության հնարավորություն, մյուս կողմից, սակայն, սահմանափակվում է կոնկրետ բուհի իրավունքները:

Հայոց լեզվին սպառնո՞ւմ է լատիներենի ճակատագիրը, կամ ինչպե՞ս պահպանել մայրենին