ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. «The Beatles» լեգենդար բրիտանական խմբի երաժիշտ Ջոն Լենոնի այրին` նկարչուհի և երգչուհի Յոկո Օնոն, Facebook–ի իր էջում հրապարակել է ամուսնու հայտնի կարգախոսը` «Պատերազմն ավարատված է, եթե դու ուզում ես այդ»–ն չորս լեզով, որից մեկը հայերենն է։
«Պատերազմն ավարտված է, եթե դու ուզում ես այդ», սիրով` Ջոն և Յոկո։ Մենք պաստառներ ու շապիկներ ենք պատրաստել անգլերեն, հայերեն, դանիերեն, գուարանի և ավելի քան 100 լեզուներով», – իր էջում գրել է Յոկո Օնոն։
Այսօր արդեն հայտնի դարձած այդ կարգախոսով Լենոնն ու Օնոն 1960-ականների վերջին հանդես էին գալիս խաղաղ ակցիաների ժամանակ` աշխարհում բոլոր զինված հակամարտությունները դադարեցնելու կոչով։ 1971 թվականին այդ արտահայտությունը դրվեց «Happy Xmas (War Is Over)» սինգլի հիմքում, որը կատարեց Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի կողմից ձևավորված «Plastic Ono Band» խումբը։