Չոր ու ցուրտ օրեր են գալիս. եղանակի տեսություն

Լոռիում, Տավուշում, Սյունիքում, ինչպես նաև Արցախում ջերմաստիճանն ավելի շատ կնվազի, քան մյուս շրջաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նժդեհի հուշատախտակը ներկելը կարող է ազգամիջյան լարվածության հանգեցնել. հայտարարություն

Հեղափոխության շնորհիվ բարձրացել է ծնելիությունը. Փաշինյանը թվեր է ներկայացրել

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Պետրոսյանների ձմռան ապրուստը մնաց օդում. Ոսկեվազում գայլը 30–ից ավել հղի ոչխար է հոշոտել

Հանրապետությունում այսօր ցերեկն ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Կոտայքում` +12 աստիճան։ 

Երևան քաղաքում նույնպես նոյեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մինչև շաբաթվա վերջ ջերմաստիճանը կնվազի` հասնելով +10 աստիճանի։