Բոլոր փարիզցիներից հայի ընտրեց. Դիբրովը պատմել է դստեր ամուսնու մասին

Հայտնի ռուս շոումոն Դմիտրի Դիբրովը հոբելյանի օրը պատմել է իր ծրագրերի, ընտանիքի, ինչպես նաև հայ փեսայի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայտնի ռուս հաղորդավոր և շոումեն Դմիտրի Դիբրովի դուստրը` Լադան, ամուսնացել է Փարիզի հայի հետ։ Այդ մասին հաղորդավարն իր հոբելյանի նախաշեմին պատմել է starhit.ru–ին տված հարցազրույցի ժամանակ։ Այսօր`նոյեմբերի 14–ին, Դիբրովը դարձավ 60 տարեկան։

Հայկական թեմաներով կատակներ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուում

«Լադան ապրում է Ֆրանսիայում։ Ի դեպ, հիմա ես պապիկ եմ. հունվարին ծնվել է թոռս` Միան։ Զարմանալի է, բայց դուստրս, չգիտես ինչու, բոլոր փարիզցիներից հայի է ընտրել։ Հիմա ես հայ պապիկ եմ, իսկ կինս 30 տարեկանում հայ տատիկ է»։

Ջիգարխանյանի ութ «ընկերները»․ երիտասարդ կանանց կողմից «քաշված» աստղերը

Դիբրովը պատմել է նաև, որ շուտով պատրաստվում է մեկնել Ֆրանսիա և սպասում է փոքրիկի հետ  հանդիպմանը։

Բոլոր փարիզցիներից հայի ընտրեց. Դիբրովը պատմել է դստեր ամուսնու մասին