Հայաստանի ազգային հավաքականը վաղը` նոյեմբերի 15-ին, Եվրո-2020-ի ընտրական փուլի նախավերջին հանդիպումը կանցկացնի` մրցելով Հունաստանի հավաքականի հետ։
«Հենրիխ Մխիթարյանի վերադարձը կօգնի Ջեկոյին». «Ռոմայի» մարզիչ
Հանդիպումից առաջ ֆուտբոլիստները վերջին մարզումն են անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Հենրիխ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը չեն մասնակցելու վաղվա հանդիպմանը, որն անցնելու է Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ։
Նշենք, որ ՀՖՖ–ն պաշտոնապես հայտարարել է, որ կուտակումներից խուսափելու համար ցանկալի է ստադիոն գալ խաղից երկու ժամ շուտ։ Իսկ հավաքականի ֆան շարժում FAF-ը ժամը 19։00–ից Օպերայի շենքի մոտից երթ կկատարի դեպի ստադիոն։
Խաշմանյանը միաձայն ընտրվեց ազգային հավաքականի մարզիչ. ինչ իրավական կազուս է եղել
Հիշեցնենք` նոյեմբերի 7-ին Խաշմանյանը միաձայն ընտրվեց ազգային հավաքականի մարզիչ։ Մինչ այդ` հոկտեմբերի 18-ին, Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարվել էր այդ պաշտոնից։
Նրա հրաժարականին նախորդել էր հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի ընտրանու հետ հանդիպումը, որն ավարտվել էր մեր հավաքականի 0:3 հաշվով պարտությամբ: Հայաստանի հավաքականը 10-րդ տուրի հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 18-ին` հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: