Շիրակում երկրաշարժ է գրանցվել

Էպիկենտրոնային գոտում`Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում, Շիրակի մարզում այսօր 2–3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Իրանում կրկին ուժգին երկրաշարժ է եղել, որը զգացվել է նաև Հայաստանում

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, նոյեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 19:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.990 և արևելյան երկայնության 43.900 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Զույգաղբյուր գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ: