Մանկապարտեզում «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր է հայտնաբերվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրապարակել է հայտնաբերված թթվասերի լուսանկարները։ . ..
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ «ԽԱՔ» ՍՊԸ արտադրության 6 տուփ 200գ-ոց թթվասեր, որը մատակարարել է «Ռուզ Մարտի» ՍՊԸ-ն: Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Մալաքիտի» գաղտնիքը. հայկական ձուկը խոտանվել է ՌԴ–ում, իսկ Երևանում խնդիր չի ունեցել

«Այս կապակցությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազություն։ Ստուգում է սկսվել «Զինվորի բաժին. Վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր մատակարարած «Ռուզ Մարտի» ընկերությունում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մանկապարտեզում «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր է հայտնաբերվել

Այս հանրակրթական հաստատությունում հայտնաբերվել է նաև բուսասերուցքային արտադրանք՝ պատրաստված բուսական յուղով՝ թթվասերի տեխնոլոգիայով, որի իրացումը մանկապարտեզում արգելված է: Թե՛ թթվասերի, թե՛ բուսասերուցքային արտադրանքի իրացումը կասեցվել է:

Մասիսի թիվ 1 մանկապարտեզում վերահսկողությունը շարունակվում է, կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ:

Աշխատող ծնողների հոգսը կթեթևանա. մանկապարտեզներում երկարօրյա ծառայություն կլինի