Ի՞նչ նպատակ է հետապնդում ԱՄՆ–ն Սիրիայում. Լավրովը հայտարարություն է արել

ԱՄՆ–ն ուզում է առանձնացնել Եփրատի արևելյան ափի տարածքները` Սիրիայում քվազիպետություն ստեղծելու համար։ Այս մասին Փարիզյան խաղաղության համաժողովում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Թե ԱՄՆ–ի ինչին է դա պետք, պատմում է մեր տեսանյութը։
Sputnik

ԱՄՆ–ն ձգտում է Եփրատի արևելյան ափին առանձնացնել տարածքները` Սիրիայում քվազիպետություն ստեղծելու նպատակով։ Նման հայտարարություն է արել Սերգեյ Լավրովը Փարիզյան խաղաղության համաժողովում։

ԱՄՆ–ն ցանկանում է կտրել Սիրիայի մի մասը. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարարի կարծիքով` Վաշինգտոնի վերջնական նպատակն արևելյան ափերին տեղակայված նավթի հանքերն են։ Նպատակին հասնելու համար Սպիտակ տունը պատրաստ է դիմել ցանկացած միջոցի։
Ծովածոցի երկրներից (ԱՄՆ–ն) մեծ ներդրումներ է ուզում` Սիրիայի ժողովրդավարական ուժերի, քրդերի` ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների և այլ ուժերի հիման վրա տեղական վարչակազմ ստեղծելու նպատակով` ակնհայտ մտադիր լինելով առանձնացնել Սիրիայի այդ հատվածն ու վերահսկել այնտեղ գտնվող նավթի հանքավայրերը»,– ասել է նա։

«ԱՄՆ–ն թալանում է Սիրիայի նավթի հանքատեղերը». Ասադը` պատերազմի պատճառների մասին

Սիրիայի նկատմամբ այդ ցանկությունների մասին ամերիկացիներն արդեն չեն ամաչում բարձրաձայնել։ Դոնալդ Թրամփն այդ քայլն անվանում է նավթի հանքերի պաշտպանություն ահաբեկիչներից, սակայն, ըստ էության, այդ խոսքերի հետևում սիրիական նավթի ապօրինի մաքսանենգություն է թաքնված։

Ապացույցներն արդեն տրամադրվել են Ռուսաստանի ՊՆ–ին։

Ինչպես նշում է գերատեսչությունը, լուսանկարները հավաստում են, որ սիրիական նավթը, Անդրեփրատում «Իսլամական պետության» ահաբեկիչների ինչպես ջախջախումից առաջ, այնպես էլ հետո ԱՄՆ զինծառայողների հուսալի պաշտպանությամբ ակտիվ արդյունահանվում էր և զանգվածաբար ուղարկվում վերամշակման Սիրիայի տարածքից դուրս։

Ռուսաստանի հետ ակնհայտ զինված բախման ԱՄՆ–ն գնալ չի կարող։ Մնում է միայն դիտավորյալ բարդացնել Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացը, քանի որ այնտեղ նրանք ուզում են հնարավորինս երկար մնալ։

Երկրորդ կյանք` մանր սադրանքների համար. ինչպիսի ռազմանավակներ է ԱՄՆ–ն տալիս Ուկրաինային