Հունվարի 1-ից որոշ ապրանքներ կթանկանան 0.5 տոկոսով

Հաջորդ տարվանից դադարեցվում են որոշ ապրանքների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները, և ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ–ում սահմանված նոր մաքսատուրքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. 2020թ–ի հունվարի 1-ից ԵԱՏՄ շրջանակում մաքսատուրքերի բարձրացման հետևանքով Հայաստանում ապրանքների ընդհանուր թանկացումը կկազմի 0.5 տոկոս։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Կյանքը Հայաստանում թանկացել է 0.6 տոկոսով. որ ապրանքների գներն են աճել, որոնք` նվազել

«Առաջիկա շաբաթվա ընթացքում մենք կհրապարակենք, թե մեր սպառողական զամբյուղում այդ ապրանքատեսակները որքան տեսակարար կշիռ ունեն` ըստ պաշտոնապես հաստատված մեթոդաբանության»,– ասաց նա։

Նախարարը վստահեցրեց, որ գնաճը հաջորդ տարի լինելու է 2020թ–ի բյուջեի նախագծի հիմքում դրված ցուցանիշի սահմաններում, և ՀՀ քաղաքացիները լրացուցիչ բեռ չեն զգալու։

Ջրի սակագնի թանկացում չի սպասվում. Բաղրամյանը խոսեց նաև գազի և էլեկտրաէներգիայի գներից

Նշենք, որ 2020թ–ի հունվարի 1-ից դադարեցվում են մասնավորապես հացահատիկի, մսի, ձվի, դեղորայքի, ավտոմեքենաների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները և ուժի մեջ են մտնում ԵԱՏՄ–ում սահմանված նոր մաքսատուրքերը։

Ձմռանը գազը չի թանկանա. ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են