«Հայկական ֆուտբոլը գնալով ավելի է քաղաքականացվում». Արարատ Ճաղարյան

ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար, «Բաց ֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ և վարող Արարատ Ճաղարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայկական ֆուտբոլում առկա խնդիրներին և նոր իրավիճակով պայմանավորված իրողություններին:
Sputnik

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է աշխատի ավելի թափանցիկ, հանրությունը պետք է լավ ճանաչի հատկապես կարևոր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներին, որովհետև նրանց գործունեությամբ է պայմանավորված հայկական ֆուտբոլի հետագան: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար, «Բաց ֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ և վարող Արարատ Ճաղարյանը:

«Ցավոք սրտի, մենք այսօր չունենք ֆուտբոլի զարգացման հայեցակարգ, որում հստակ պետք է նշված լինի, թե ինչպես ենք զարգացնելու այս մարզաձևը, ինչ ճանապարհային քարտեզ է կիրառվելու և ովքեր են լինելու պատասխանատուները կոնկրետ գործընթացների համար»,- նշում է Արարատ Ճաղարյանը:

Խոսելով մրցավարության հետ կապված խնդիրների մասին՝ ՖԻՖԱ-ի մրցավարը նախևառաջ դրանց արմատը տեսնում է կադրային սխալ քաղաքականության մեջ և նշում, որ մրցավարները հայկական ֆուտբոլում հաճախ դառնում են «քավության նոխազ»:

«Ցավում ենք, որ չարդարացրինք ձեր սպասելիքները». ՀՖՖ

Հավաքականի գլխավոր մարզչի ընտրության հարցում Արարատ Ճաղարյանը մտահոգիչ է համարում շտապողականությունը, բացը հնարավորինս արագ լրացնելու հանգամանքը, մինչդեռ նրա կարծիքով` անհրաժեշտ է նախևառաջ լուծել հավաքականների կազմերն ոժեղացնելու, կայուն հերթափոխ ապահովելու հարցերը, որից հետո գլխավոր մարզիչների աշխատանքն էլ զգալիորեն կթեթևանա ու կլինի ավելի արդյունավետ:

Խաշմանյանը միաձայն ընտրվեց ազգային հավաքականի մարզիչ. ինչ իրավական կազուս է եղել

Բացի դրանից, Ճաղարյանին մտահոգում է այն իրողությունը, որ հայկական ֆուտբոլը գնալով ավելի է քաղաքականացվում, ինչից մարզաձևը կարող է զգալիորեն տուժել: