Հարթաշեն-Խնձորեսկ ճանապարհին «ԿամԱԶ» է շրջվել. վարորդի վիճակը ծանր է

«ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին «ԿամԱԶ» է շրջվել։ Կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Արթիկում «ԿամԱԶ»–ի հետ բախումից «ՎԱԶ-2107»–ը վերածվել է մետաղի ջարդոնի. կա զոհ. տեսանյութ

Ահազանգն ԱԻՆ–ում ստացվել է նոյեմբերի 12-ին, ժամը 21:33-ին:

Պարզվել է, որ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գարուն Ի., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում:

Արմավիր - Արտենի ճանապարհին ավտոբուսը բախվել է ԿԱՄԱԶ-ին. կա զոհ և 10 վիրավոր

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին և ուղևոր Դավիթ Հ.-ին (ծնված 1986 թ.) տեղի ուժերով տեղափոխել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները Դավիթ Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գարուն Ի.-ի առողջական վիճակը՝ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը: