ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Մոտ 30 տարեկան մի տղամարդ Արաբկիր վարչական շրջանում գտնվող իրենց տնից փորձել է նետվել բակ։ Բնակարանը 5-րդ հարկում է։ 60-ամյա մայրը թույլ չի տվել, որ որդին կյանքին վերջ տա։
Այդ ընթացքում տղան մի քանի անգամ խփել է մորը։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Բարեբախտաբար, ինչ-որ մեկն արդեն ահազանգած է եղել 911 ծառայություն և ոստիկանության։
Ժամանած հրշեջ-փրկարարները այլ անձանց օգնությամբ կանխել են տղամարդու ինքնասպանությունը։ Սակայն նա, այնուամենայնիվ, տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ դանակով վնասել է ձեռքերից մեկը։
Կտրել է երակները, փորձել` նետվել պատուհանից. ինքնասպանության փորձ Հրազդանում
Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքներն ու պատճառները։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տղամարդը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Երևանում գտնվող հոգեկան առողջության կենտրոններից մեկը։