Շումախերի կնոջը մեղադրում են ամուսնու վիճակի մասին տեղեկությունը գաղտնի պահելու համար

Մարզիկի նախկին մենեջերը անհանգստացել է, որ Շումախերի կինն իրեն չի տեղեկացրել ամուսնու առողջական վիճակի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. «Ֆորմուլա 1-ի» լեգենդար մրցարշավորդ և աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կնոջը` Կորինա Շումախերին, մեղադրում են ամուսնու վիճակի մասին տեղեկությունը գաղտնի պահելու համար: Նման մեղադրանք է հնչեցրել Շումախերի նախկին մենեջեր Վիլլի Վեբերը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Չարագործները որոշել են գումար աշխատել լեգենդար Շումախերի հիվանդության հաշվին

Վեբերը հայտնել է, որ չգիտի, թե ինչպես է ընթանում Միխայելի առողջության վերականգնումը:

«Այնքան կուզեի սեղմել նրա ձեռքը, սակայն նրա կինը մերժում է ինձ: Նա վախենում է, որ կիմանամ ճշմարտությունը և կհրապարակեմ այն», - ասել է  նա:

Մարզիկի նախկին մենեջերը հույս է հայտնել, որ շուտով Շումախերը կառողջանա:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին լուրեր տարածվեցին, որ մարզիկը կվերադառնա տուն` Շվեյցարիա։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նրան գաղտնի տեղափոխել են Փարիզ` Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց։ 50-ամյա մարզիկին սրտանոթային բաժանմունք են տարել պատգարակով` դեմքն ու մարմինը հատուկ ծածկոցով փակած։ Շումախերին պիտի ցողունային բջիջների ներարկում անեին։

Լեգենդար Շումախերը գիտակցության նշաններ է ցույց տվել 6 տարվա կոմայից հետո

Հիվանդանոցից հայտնել են, որ պրոցեդուրան բարեհաջող է անցել, ամսի 11-ին նա պիտի վերադառնա տուն` Շվեյցարիա։

«Վստահեցնում եմ, որ Միխայելի գիտակցությունը տեղն է։ Նրա առողջության վերաբերյալ այլ մեկնաբանություններ չենք կարող անել։ Գաղտի տեղեկություն է»,– Le Parisien –ը մեջբերում է վիրահատության ժամանակ հերթապահություն իրականացրած բուժաշխատողի ասածը։ Պրոցեդուրան իրականացրել է հանրահայտ վիրաբույժ Ֆիլիպ Մենաշեն։

Կոմայից հետո Անաստասիա Զավորոտնյուկը գիտակցության է եկել. բժիշկը լավ նշան է համարում դա

Շումախերը 2013թ.-ի դեկտեմբերի վերջին ֆրանսիական Մերիբել քաղաքում լեռնային դահուկներով սահելիս ընկել էր։ Նա գանգուղեղային վնասվածք էր ստացել` գլխուղեղի երկու կիսագնդի բազմաթիվ վնասվածքներով և արյան զեղումով։ 2014թ.-ի սեպտեմբերից բուժվում է Շվեյցարիայում` Ժնևյան լճի ափին գտնվող իր առանձնատանը, մարզիկի առողջական վիճակի մասին տեղեկությունները շատ սուղ են։