Մեղավոր պաշտոնյաները կպատժվեն. վարչապետը ՊՎԾ–ին հանձնարարել է ստուգումներ անցկացնել

ՀՀ վարչապետն այսօր ԱԺ–ում անդրադարձել է Հայաստանի պետական կառույցներում ներդրողների նկատմամբ հնարավոր բացասական վերաբերմունքի դեպքերին։ Փաշինյանը խոստացել է` մեղավոր պաշտոնյաները կպատժվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետը Պետական վերահսկողության ծառայությանը հանձնարարել է բոլոր պետական մարմիններում ստուգել, թե որքանով են պատշաճ արձագանքում ներդրողների առաջարկներին։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

«Կպառկացնենք ասֆալտին ու կտանք պատերով` բառի բուն իմաստով». ո՞ւմ վրա է զայրացել Փաշինյանը

«Բոլոր այն պաշտոնյաները, որոնք պարզվի` անհրաժեշտ արձագանք չեն տվել նման առաջարկներին, ուղղակիորեն կպատժվեն»,– ասաց նա։

Փաշինյանը չհերքեց` ներդրողների հետ կապված նման խնդիր, իրոք, կա։ Նա նշեց, որ առաջիկայում կառավարությունը տարբերակելու է այդ խնդրի սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներն ու փորձելու է լուծումներ առաջարկել։

Պետական համակարգում բարձրակարգ ու պրոֆեսիոնալ կադրերի կարիք կա. Աղաջանյան

Իսկ մինչ այդ վարչապետը մեկ այլ հանձնարարական  է տվել` ստեղծել մասնավորեցվող պետական գույքի միասնական հարթակ, որտեղ գործարարը կարող է տեսնել իրեն հետաքրքրող տեղեկություններն ու ընտրել իր բիզնեսին ամենահարմար տարբերակը։

Լոռու մարզում մութ ամպեր են կուտակվել. ՊՎԾ-ն ուսումնասիրություններ կանի. «Փաստ»