ԵՊՀ դասախոսները գործադուլ են անում

ԵՊՀ դասախոսները նախատեսում և ակնկալում են հարցը քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, այդ թվում` Արայիկ Հարությունյանի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասախոսներն այսօր մեկ օրով նախազգուշական գործադուլ են անում` միանալով ուսանողների դասադուլին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Նարինե Դիլբարյանը։

Պահանջում ենք հայոց լեզվի և պատմության ավելի բարձր մակարդակի ուսուցում. ԵՊՀ–ում դասադուլ է

ԵՊՀ–ում դասախոսները ժողով են արել ու եկել ընդհանուր հայտարարի. ժողովին մասնակցել են հայ բանասիրական և պատմության ֆակուլտետի դասախոսները։

«ԵՊՀ դասախոսների գերակշիռ մասն իր համերաշխությունն է հայտնել ուսանողական շարժմանը` ի պաշտպանություն «Հայոց լեզու», «Գրականություն», ինչպես նաև «Հայոց պատմություն» առարկաների` բուհերում պարտադիր դասավանդմանը։ Բացի այդ, հայտարարում ենք մեկօրյա նախազգուշական գործադուլ»,–ասաց նա։

Դիլբարյանի խոսքով` դասախոսները նախատեսում և ակնկալում են հարցի քննարկում` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, այդ թվում` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

Դասադուլը հասավ Գյումրի. նրանց պահանջը մի փոքր այլ է

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները վաղ առավոտից դասադուլ հայտարարեցին` բողոքելով աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծից, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները կգիշերեն նախարարության առջև

Նոյեմբերի 7–ին ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա արեցին` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Բողոքի ակցիաները շարունակվում են։