ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Երեկ` նոյեմբերի 11–ին, սարսափելի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում. 40-ամյա տղամարդն իր բնակարանի լոգարանում ինքնասպանություն է գործել՝ հաղորդալարով կախվելով։
Sputnik Արմենիայի տեղեկություններով`շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի կենտրոնում գտնվող Սունդուկյան փողոցի շենքերից մեկը՝ մի տղամարդու օգնություն ցուցաբերելու, սակայն արձանագրել է նրա մահը և տեղեկությունը հաղորդել իրավապահներին։
Տղամարդն ինքնասպան է եղել տարեդարձից մի քանի օր անց. ողբերգական դեպք Ջերմուկում
Այս պահին ինքնասպանության պատճառների մասին շրջանառվող որևէ վարկած չկա։ Իրավապահները քննություն են վարում՝ պատճառները հասկանալու համար։
Երկու անչափահասների մայրը կախվել է Գյումրիում. ամուսինը փրկել է կյանքը