Ջերմաստիճանը նվազելու է. եղանակի տեսություն

Մայրաքաղաք Երևանում և մարզերում առաջիկա օրերին նույնպես առանց տեղումների եղանակը կպահպանվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 12-16-ը Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Նկարիչների միությունը փրկել եմ». Աղամյանը չգիտի` ինչ չարաշահումների մասին է խոսքը

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն` օդի ջերմաստիճանը 13-16-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում նույնպես նոյեմբերի 12-16-ն առանց տեղումների եղանակը կպահպանվի:

ԱԻՆ–ում փոփոխություննե՞ր կլինեն. Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել

Այսօր ցերեկը կլինի 16–18 աստիճան տաքություն։ 

Արցախում ջերմաստիճանն ավելի բարձր կլինի։ Հիդրոօդերևութաբաններն այսօրվա համար կանխատեսում են մինչև 20 աստիճան տաքություն։