Հայ գործարարը մարել է թոշակառուի հսկայական պարտքը. պատմում է Սիմոնյանը

Թոշակառու Սվետլանա Պշեննիկովան ստիպված էր բոլոր միջոցները հատկացնել վարկը մարելու համար։ Նա չէր կարողանում դեղ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ գնել։ Գործարար Ալբերտ Ավդոլյանն օգնել է նրան լուծել խնդիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. RT–ի ու Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram–ի իր ալիքում հուզիչ պատմություն է ներկայացրել հայ գործարարի մասին, որը մարել է 78–ամյա թոշակառու Սվետլանա Պշեննիկովայի վարկը։

«Սա օրվա ամենալավ նորությունն էր». Մարգարիտա Սիմոնյանը կրկին մայրացել է

Թոշակառու Սվետլանա Պշեննիկովան ստիպված էր բոլոր միջոցներն օգտագործել վարկերը մարելու համար։ Նա չէր կարողանում դեղ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ գնել։ Գործարար Ալբերտ Ավդոլյանն օգնել է նրան խնդիրը լուծել։

Իրկուտսկի մարզում բնակվող տարեց կնոջ գումարը չէր բավականացնում նույնիսկ դեղերի համար։ Նա ստիպված էր բոլոր միջոցներն օգտագործել վարկը մարելու համար։ Կինը վարկը վերցրել էր Հայրենական մեծ պատերազմի տարիներին մահացած հայրենակիցների մասին գիրք հրատարակելու նպատակով։

«Պշեննիկովան մեր #НеОдинНаОдин նախագծում պատմել էր, որ տեղի իշխանությունը խոստացել էր օգնել վճարումների հարցում։ Բայց հետո ղեկավարությունը փոխվել էր, ու նրանք հրաժարվել էին օգնել։ Մենք գրել էիք այդ պատմության մասին ու գործարար Ալբերտ Ավդոլյանը, որը երկար տարիներ ապրել է այդ շրջանում, որոշել է  մարել ամբողջ վարկը` 5 միլիոն ռուբլի», – գրել է Սիմոնյանը։

Մարգարիտա Սիմոնյանի Facebook–յան էջն արգելափակել են

Գլխավոր խմբագիրն ասել է, որ կնոջ համար դա իսկական հրաշք էր, քանի որ նա, վերջապես, կարող է գնել անհրաժեշտ բոլոր դեղերը։

«Հուզիչ էր». ինչի մասին է զրուցել Մարգարիտա Սիմոնյանը Կիրիլ Վիշինսկու հետ

Նշենք` Ալբերտ Ավդոլյանը ռուսաստանցի գործարար է, որն աշխատում է հեռուստահաղորդակցման ոլորտում։ Նա «ՍԿԱՐՏԵԼ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է։ Ընկերությունը զբաղվում է Mobile WiMAX տեխնոլոգիայով, նաև «Yota»–ի բաժնետոմսերի տերն է։ Նա համարվում է Ռուսաստանի 4G տեխնոլոգիայի շուկայի առանցքային խաղացողներից մեկը։