«Հանել ու նոր շինծու քրգործ գցել հանրության առաջ, անբարոյականություն է». Նազիկ Ամիրյան

Նազիկ Ամիրյանը նշել է, որ եթե իր դեմ հարուցված նոր քրեական գործի մասին խոսի, շատ կոպիտ է արտահայտվելու, դրա համար էլ նախընտրում է լռել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝  Նազիկ Ամիրյանը, իր դեմ հարուցված նոր քրեական գործը շինծու է համարում։ Այս մասին Ամիրյանն ասաց լրագրողների հետ զրույցում Երևանի ընդհանուր իրավասության դատարանում `իր և Գրիգորյանի դեմ քրգործով ընթացող դատական նիստի ժամանակ։

Դատախազը նույնպես պետք է Մանվել Գրիգորյանի հիվանդություններից ունենա, որ... Նազիկ Ամիրյան

Հայտնել էինք, որ իրավապահները պարզել են «Հայապակի» ընկերության գույքն օտարելու և խարդախությամբ հափշտակելու անօրինական սխեմաները։ Նշվում է, որ ընկերության 80 տոկոս սեփականության բաժնետոմսերը (574 մլն դրամ արժողությամբ), ընդամենը 145 մլն դրամով օտարվել են Նազիկ Ամիրյանին` 3 տարվա ընթացքում 250 մլն ՀՀ դրամի ներդրումներ կատարելու և 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով։ Նա, սակայն, չի կատարել պարտավորությունը։

«Մեկ նախադասությամբ ասեմ այդ գործի մասին՝ դա չի համապատասխանում իրականությանը: Այդ գործարանի վրա ես մեծ ջանքեր եմ թափել, որպեսզի այն ավերակներից դուրս բերեմ: Եվ հանել ու ինչ-որ շինծու նյութ գցել հանրության առաջ, անբարոյականություն է»,- ասաց Ամիրյանը։

Բժիշկները կայցելեն Մանվել Գրիգորյանին. նրան նորից կհետազոտեն

Նա հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել` ասելով, որ եթե ինչ–որ բան խոսի այդ թեմայի շուրջ, շատ կոպիտ է լինելու, դրա համար էլ նախընտրում է լռել։

Մանվել Գրիգորյանի կինը յուրացրել է պետական գույքը. իրավապահների նոր բացահայտումը.տեսանյութ

Հիշեցնենք, որ ըստ դատախազության հայտարարության` Նազիկ Ամիրյանն իր կազմակերպած մեքենայությունների արդյունքում, լուծարային կառավարիչի օժանդակությամբ, խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ՓԲԸ-ի` առանձնապես խոշոր չափերով՝ 571.166.000 ՀՀ դրամ արժողությամբ պետական գույքը։