Կապանի օդանավակայանի շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են. նավիգացիոն սարքավորումներն արդեն ձեռք են բերվել, մասամբ` առաքվել: Թռիչքուղու վրա մնում է միայն ազդանշանային լույսեր տեղադրել:
Այն ոչ միայն հիմնանորոգել են, այլև տարածքն են ընդլայնել։ Նոր օդանավակայանը կունենա շուրջ 2 կիլոմետր երկարություն և 40 մետր լայնություն, ինչի շնորհիվ այստեղ միանգամից կկարողանա վայրէջք կատարել ոչ թե մեկ, այլ երկու ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ։
Կապանի օդանավակայանը վերանորոգվում է, մյուսների հարցը լուրջ է. Ռևազյան
19-տեղանոց մեկ ինքնաթիռ արդեն ձեռք է բերվել, որն այժմ պահվում է Երևանի անգարում։ Աշխատանքների ավարտից հետո օդանավակայանը կկարողանա մեկ ժամում մինչև 100 ուղևոր ընդունել։
Ավտոմեքենայով Կապանից Երևան հասնելու համար 5-6 ժամ է պահանջվում: Խորհրդային տարիներին այստեղ օդանավակայան և երկաթուղի էր կառուցվում: 90-ականների սկզբից Ադրբեջանը սկսեց օդանավակայանը, ինչպես նաև Կապան քաղաքը, գնդակոծության ենթարկել: 2017-ին, երբ այստեղ սկսվեցին հիմնանորոգման աշխատանքները, թռիչքուղու վրա չպայթած ռումբ հայտնաբերեցին:
Օդանավակայանի աշխատանքները վերահսկում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն և Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն:
Կապանի օդանավակայանը գրեթե պատրաստ է. Սյունիքի մարզպետի խորհրդական