ՌԱԴԻՈ

Ճաղարյան. «Արթուր Վանեցյանի դեմ իրականացրած սաբոտաժի հետևում ՀՖՖ գլխավոր քարտուղարն է»

ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար, «Բաց ֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ և վարող Արարատ Ճաղարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրության և ֆեդերացիայում այդ առթիվ ստեղծված իրավիճակի մասին:
Sputnik
Ճաղարյան. «Արթուր Վանեցյանի դեմ իրականացրած սաբոտաժի հետևում ՀՖՖ գլխավոր քարտուղարն է»

Աբրահամ Խաշմանյանի անձն ընդհանրապես քննարկելու խնդիր չկա: Այն, ինչ եղավ՝ ոչնչից աղմուկ էր, փոթորիկ մի բաժակ ջրում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արարատ Ճաղարյանը` անդրադառնալով ՀՖՖ գլխավոր մարզչի ընտրության շուրջ բարձրացած աղմուկին։

Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը ՀՖՖ–ում չի քննարկվել. Արսեն Թորոսյան

«Կատարվածը ցույց տվեց, թե ինչ է կատարվում ֆեդերացիայում արդեն մեկ տարուց ավել: Բազմիցս նշվել է, որ ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը գտնվում է լուսանցքում այսինքն` նրա նկատմամաբ իրականացվել է սաբոտաժ, անհարգալից վերաբերմունք, կամ էլ նա չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում իմանալ, թե ինչ է կատարվում ներքևներում»,- ասաց նա: 

Ճաղարյանի համար անհասկանալի է, թե ինչպե՞ս հունիսի 26-ի ընդհանուր ժողովից հետո, ավելի քան չորս ամիս, ֆեդերացիայի նախագահը տեղյակ չէր, որ կառույցի նոր կանոնադրությունը պետռեգիստրում դեռ գրանցված չի եղել:

Հերթական փորձությունը հավաքականի համար. ինչ չէր կարող անել արտասահմանցի մարզիչը

«Ո՞վ է դրա պատասխանատուն, աշխատակա՞զմը, թե՞ մի աշխատակից: Կարծում եմ, որ իրավիճակի պատասխանատուն ՀՖՖ գլխավոր քարտուղարն է: Սաբոտաժի կազմակերպման ու իրականացման ամբողջ պատասխանատուն հենց նա է»,- նշեց Ճաղարյանը:

Հերթական փորձությունը հավաքականի համար. ինչ չէր կարող անել արտասահմանցի մարզիչը

ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետի դիտարկմամբ՝ հայկական ֆուտբոլում ամենասոսկալին այն է, որ մարզաձևը դարձել է «ռազբորկաների թատերաբեմ»: Ընդ որում՝ առաջինն աղմուկ բարձրացրեց ՀՖՖ համապատասխանեցման և ներքին աուդիտի կոմիտեի նախագահը, որին միացան քաղաքական այրերը:

Ճաղարյանը ցավով նշում է, որ այսօր քաղաքականությունն արդեն ամբողջ թափով մտել է ֆուտբոլ: