Սերժ Սարգսյանի փեսան մասնաբաժին չունի Հայաստանի խոշորագույն հանքավայրում. Պոլոսկով

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հրապարակել է իր բաժնետերերի և նրանց հետևում կանգնած անձանց անունները։
Sputnik

զանգեզուրԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Միքայել Մինասյանը մասնաբաժին չունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Այդ մասին Քաջարանում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջին անգամ չէ, որ աղտոտում է բնությունը. նախարար

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ն Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունն է։ Այն շահագործում է Հայաստանի հարավում գտնվող Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը և այնտեղ ունի հարստացման ֆաբրիկա, որտեղ թողարկում է պղնձի և մոլիբդենի կոնցենտրատներ։

Ավելի վաղ Civilnet–ը հոդված է հրապարակել, որում պնդում են` կոմբինատի թաքնված սեփականատերը Միքայել Մինասյանն է` Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան։

Մեկնաբանելով հրապարակումը` Պոլոսկովը հայտարարեց, որ ընկերությունը հրապարակել է իր բաժնետերերի ցուցակը։ Հայաստանի բոլոր լեռնահանքային ձեռնարկությունները պետք է բացահայտեն բաժնետերերին 2020թ.–ի հունվարի 30–ից։ Հայաստանը նման պարտավորություն է ստանձնել Արդյունահանող ոլորտների թափանցիկության միջազգային նախաձեռնությանը (EITI) համապատասխան։ Բաժնետերերին պետք է բացահայտել ամբողջ շղթայով` ընդհուպ մինչև վերջնական սեփականատերեր։

«EITI–ն պարտավորեցնում է բացահայտել բաժնետերերին, որոնք ունեն  ավելի քան 10 տոկոս, բայց մենք բոլորին ենք բացահայտում»,–նշեց Պոլոսկովը։

Կոմբինատի ներկայացրած տվյալներով` գործարանի բաժնետոմսերի 74,665%–ը պատկանում է գերմանական  Cronimet Holding և Cronimet Verwaltungs ձեռնարկություններին, որոնք պատկանում են Պիլարսկի ընտանիքին։

Սերժ Սարգսյանի փեսան մասնաբաժին չունի Հայաստանի խոշորագույն հանքավայրում. Պոլոսկով

Բաժնետոմսերի 12,5% –ը պատկանում է «Զանգեզուր Մայնինգ» ընկերությանը, որի սեփականատերը Շվեյցարիայի քաղաքացի Ժան Ժակ Պոլ Բաֆեն է, մնացած 12,5% –ը` AMP Holding ընկերությանը, որի բաժնետոմսերի 60%–ը Զանգեզուրի կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովինն է, 20–ական տոկոս ունեն նրա առաջին տեղակալ Նարեկ Համբարյանը և Կարեն Հակոբյանը` Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եղբայրը։ Եվ վերջապես, ևս 0,335%–ը պատկանում է մինորիտար բաժնետերերին։

Ավելի շատ հող, բայց ավելի քիչ ջուր. Զանգեզուրի հանքավայրում խոսել են ապագա ծրագրերից

«Ահա տվյալները, որոնք մենք ներկայացրել ենք կառավարությանը և հասարակությանը։ Մեր ընկերությունում այլ բաժնետերեր չկան»,–ասաց Պոլոսկովը։

Հանքարդյունաբերության և մեդիադաշտի իրական տերերը կբացահայտվեն. նախարար

Նա հավելեց, որ ընկերությունն ապագայում մտադիր է անցկացնել IPO, այսինքն բորսայում վաճառքի հանել իրենց բաժնետոմսերը։ Իսկ դա կնշանակի, որ դրանց այն մասը, որն արդեն ազատ շրջանառության մեջ է, կկարողանա ձեռք բերել գրեթե յուրաքանչյուրը։ Ընկերությունը նախապատրաստական քայլ է արել` սեպտեմբերի վերջին թողարկելով 50 միլիոն դոլարի պարտատոմսեր (հայկական ֆոնդային շուկայի խոշորագույն էմիսիաներից մեկը)։

Քաջարանի հանքավայրը խոշորագույնն է Անդրկովկասում պղնձի և մոլիբդենի պաշարներով։ Հայաստանը մոլիբդենի արդյունահանման ծավալներով 6–րդն է աշխարհում։