Նկարիչների միության նոր նախագահը բացահայտել է Կարեն Աղամյանի չարաշահումները

Նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանը միայն 2017-2018թթ–ի ընթացքում 50 մլն դրամ է հափշտակել։ Փաստերը հանձնվել են Քննչական կոմիտեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի նկարիչների միության նոր նախագահ Սուրեն Սաֆարյանը բացահայտել է իր նախորդի` Կարեն Աղամյանի չարաշահումները։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` նշելով, որ 2019 թվականի սեպտեմբերի 25-ին Սաֆարյանը դատախազություն է ուղարկել միության 2017-2018թթ. ֆինանսատնտեսական վերլուծությունն այն մասին, որ այդ ժամանակահատվածում միության ղեկավարության կողմից հափշտակվել են 50 մլն դրամի գույք ու դրամական միջոցներ:

Մանվել Գրիգորյանի կինը յուրացրել է պետական գույքը. իրավապահների նոր բացահայտումը.տեսանյութ

Մասնավորապես՝ առանց անհրաժեշտ հիմնավորումների, հաշվետվությունների և փաստաթղթերի, տրանսպորտային միջոցների շահագործման վառելիքի ծախսի, գործուղումների, մատուցված որոշակի ծառայությունների դիմաց ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ դուրս են գրվել գումարներ, կազմակերպությանը պատկանող տարածքների, շինությունների վարձակալության դիմաց հաշվեգրվել են պայմանագրով նախատեսվածից էականորեն պակաս եկամուտներ, առկա չեն եղել նաև գույքահարկի և հողի հարկի վճարումների մասին տվյալներ։

Ներկայացված նոր փաստերով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում):

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։

Վերատեղադրման փոխարեն ապամոնտաժել և խցանել են ԱԱԾ ընդունելությունների տան կոյուղագիծը

Ի դեպ, սա Կարեն Աղամյանի նկատմամբ առաջին քրեական գործը չէ։ Մեկ այլ գործ հարուցվել էր 2018թ.–ի օգոստոսին, դեռ նրա պաշտոնավարման ընթացքում, երբ միության անդամ գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ հայտնելով, որ Կարեն Աղամյանը, առանց համագումարի հաստատման միությանը պատկանող Աբովյան 16 հասցեում գտնվող 1165 քմ մակերեսով ցուցասրահների մասնաշենքը նվիրատվության պայմանագրով հանձնել է Էդուարդ Թախունցին։

Դիմումատուն ներկայացրել էր նաև նվիրատվության նոտարական վավերացման պատճենը, որը կնքվել էր Չարենցավան քաղաքում։

«Արթիկի» կալանավորներից մեկին Գյումրվա քյալլա են տարել, որը «սյուրպրիզով» է եղել

Հիշեցնենք, , 2018թ․–ի դեկտեմբերի 15-ին Նկարիչների միության 19-րդ համագումարը նախագահ ընտրեց գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանին։

Նա փոխարինեց 20 տարի միությանը ղեկավարած ու 5 անգամ անընդմեջ առաջադրված ու ընտրված Կարեն Աղամյանին։