Գորիսն այս տարվա լավագույն քաղաքն է

2019-ին Գորիսում կատարվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ, այն շարունակում է մնալ գրավիչ քաղաք ներդրողների և զբոսաշրջիկների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Գորիսն այս տարվա լավագույն քաղաքն է։ «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխության համանուն անվանակարգում հաղթող է ճանաչվել Գորիս քաղաքը։

Գորիսում ներդրումային «բում» է. հյուրանոցային թաղամաս է կառուցվելու

Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելության ընթացքում երեկ`նոյեմբերի 10-ին է տեղի ունեցել ավանդական դարձած «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը։ Այն 2006 թվականից սկսած անցկացվում է Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ:

2019-ին Գորիսում կատարվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ, այն շարունակում է մնալ գրավիչ քաղաք ներդրողների և զբոսաշրջիկների համար: Գորիսում վերակառուցվել է զբոսաշրջության զարգացման համար էական նշանակություն ունեցող Դիտակետ կոչվող տարածքը, կենտրոնական հրապարակը, Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի խմելու ջրի հարցը վերջնականապես լուծվում է:

«Աշխատանքը «գլխառադ» է արված». Փաշինյանը Եղեգնաձորում վրդովվեց

Բարեկարգման աշխատանքներ են իրականացվել նաև համայնքի այլ բնակավայրերում: Այժմ համայնքն աշխատում է նաև բնակավայրերի բրենդավորման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ`նոյեմբերի 10–ին, աշխատանքային այցով Գորիսում էր։ Նա  ծանոթացավ ներդրումային ծրագրերին և քաղաքում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին: