Դասադուլը հասավ Գյումրի. նրանց պահանջը մի փոքր այլ է

Գյումրիում դասադուլը շատ կարճ է տևել մոտ 1 դասաժամ, որից հետո բողոքավորները ցրվել են՝ չբացառելով որ վաղը կրկին դասադուլ կանցկացնեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Առավոտյան մի քանի դասաժամ պարապելուց հետո «Շիրակի»  պետական համալսարանի որոշ ֆակուլտետների ուսանողներ և դասախոսներ միացան Երևանում տեղի ունեցող դասադուլին, սակայն դասադուլը շատ կարճ տևեց: 

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողները վերսկսել են բողոքի ակցիան

Ի տարբերություն Երևանի, Գյումրիում ուսանողները  պահանջում էին ոչ թե Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, այլ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի փոփոխությունների չեղարկումը:

Ըստ բողոքողների` նախագիծն իր մեջ ներառում է ապազգային և ՀՀ անվտանգությանը սպառնացող տարրեր: «Բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները պիտի դասավանդվեն ավելի հիմնավոր, իսկ դպրոցում պետք է լիարժեք կրթական համակարգը գործի, որ մեր շրջանավարտները դպրոցն ավարտեն այդ առարկաների նորմալ իմացությամբ: Երբ այդ լիարժեքությունն ապահովվեց, նոր միայն կարող ենք անցում կատարել այդ առարկաները բուհում ընտրովի սկզբունքով դասավանդելուն»,-Sputnik Արմենիայի հետ զրուցում ասաց բուհի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Հայկ Հարոյանը:

Ֆինանսավորել ենք ֆիլմի` չեմպիոնի մասը միայն. Փաշինյանը`«Մել» ֆիլմի մասին

Ընդհանուր առմամբ, նա նախագիծը շտապողական որակեց և նշեց, որ այն վնասակար է կրթական գործընթացի համար ու սպառնում է երկրի անվտանգությանը:

«Արայիկ Հարությունյանը ենթակա է քրեական պատասխանատվության». Արծվիկ Մինասյան

Համալսարանի  գործարարության և վարչարարության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանն էլ ընդգծեց, որ խնդիրն անձնավորված չէ: «Կառավարության վերագրած քաղաքականությունը ես ազգակործան եմ համարում: Ազգի նույնականացումը կատարվում է մշակույթի, լեզվի, գրականության և ազգային ավանդույթների միջոցով»,-ասաց Արթուր Մկրտչյանը` այս նախագիծը սպիտակ ցեղասպանություն որակելով:

Հավելենք, որ Գյումրիում դասադուլը շատ կարճ  է տևել մոտ 1 դասաժամ, որից հետո բողոքավորները ցրվել են՝ չբացառելով որ վաղը կրկին դասադուլ կանցկացնեն:

ՇՊՀ-ի որոշ ուսանողներ ու դասախոսներ միացան նաև ԵՊՀ-ի, մյուս բուհերի ու ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի անձնակազմի բողոքին՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ բաց նամակ հղելով երկրի նախագահ Արմեն Սարգսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։

Դասադուլը հասավ Գյումրի. նրանց պահանջը մի փոքր այլ է