Ցրտերն են մոտենում. ե՞րբ ջերմաստիճանը կսկսի նվազել. եղանակի տեսություն

Ինչպես կանխատեսել են օդերևութաբանները, առաջիկա օրերին հանրապետության տարածքում տեղումներ չեն գրանցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

«Կարո՞ղ եք Քիմին պատկերացնել որպես ԱՄՆ առաջին տիկին». Քանյեն նախագահ դառնալ է ուզում

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Նոյեմբերի 11–ի ցերեկն ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Տավուշում, Սյունիքում և Արցախում` +23։

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գիշերային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 4–ից 6 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +20–ի։