Սուրճ ճանապարհից առաջ. Լավրովը Երևանում վերջին րոպեներն անցկացրել է սրճարանում. լուսանկար

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը միասին սրճել են Երևանի սրճարաններից մեկում։ Sputnik Արմենիայի ֆոտոօբյեկտիվը որսացել է երկու երկրների արտգործնախարարների հանդիպման հետաքրքիր դրվագները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարը հասցրել է հանդիպել Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, Երևանում բացել «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75–ամյակին, հանդիպել Հայաստանի ապագա դիվանագետների հետ, մամուլի ասուլիս տալ հայ գործընկերոջ` Զոհրաբ Մնացականյանի հետ։

Սուրճ ճանապարհից առաջ. Լավրովը Երևանում վերջին րոպեներն անցկացրել է սրճարանում. լուսանկար

Սեղմ ժամանակացույցի պատճառով դիվանագետն ընդամենը 30 րոպե է հատկացրել հանգստին և մեկ բաժակ սուրճ խմել Մնացականյանի հետ։
Երկու երկրների ԱԳՆ պատվիրակությունները նախարարների գլխավորությամբ այցելել էին Կասկադի սրճարաններից մեկը, սուրճ խմել։ Լավրովը և Մնացականյանը սրճարան են այցելել մեկ ավտոմեքենայով, որը զարդարում էին հայկական և ռուսական դրոշները։

Սուրճ ճանապարհից առաջ. Լավրովը Երևանում վերջին րոպեներն անցկացրել է սրճարանում. լուսանկար

Sputnik Արմենիայի ֆոտոօբյեկտիվն արձանագրել է սրճարանից նախարարների դուրս գալու կադրերը։ Դիվանագետները գոհ են։ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ժպտում է։

Սուրճ ճանապարհից առաջ. Լավրովը Երևանում վերջին րոպեներն անցկացրել է սրճարանում. լուսանկար

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան է եկել նոյեմբերի 10-ին։ Երեկ երեկոյան նա Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսի բացմանը։
Նոյեմբերի 11–ին նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սուրճ ճանապարհից առաջ. Լավրովը Երևանում վերջին րոպեներն անցկացրել է սրճարանում. լուսանկար