Անժելա Էլիբեգովային զարմացրել է այն հանգամանքը, որ հարևան երկրում այդ առիթով չափազանց զուսպ էին: Նրա մոտ այնպիսի տպավորություն էր առաջացել, որ, հավանաբար, ազդակ են ստացել Թուրքիայից` առանձնապես լուրջ չվերաբերվել թեմային:
Էլիբեգովան անդրադարձել է նաև ադրբեջանցիներին հունից հանած թեմային, այն է՝ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի` ԱՄՆ և ՌԴ կատարած այցերին, որոնց հաջորդեցին հարևան երկրի դիվանագիտական նոտաներն ուղղված ԱՄՆ-ին ու Ռուսաստանին:
Քարդաշյանի դերը մեծ է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցում. թուրքական ԶԼՄ
Ադրբեջանագետը խոսել է նաև Ադրբեջանի առաջ քաշված «սև ցուցակին», որում ընդգրկված են Արցախ այցելած հայտնի մարդիկ:
Տեսնելով, որ սպառնալիքները չեն աշխատում, հարևան երկրի ղեկավարությունը դիմում է խորամանկության և կիրառում «խավիարային դիվանագիտություն»՝ հորդորելով մարդկանց չխախտել ընթացակարգն ու չայցելել չճանաչված պետություն:
Էրդողանը քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսի բանաձևը