«Ծաղիկ Ռուբոյի» քրոջ որդին չկալանավորվեց. նրա նկատմամբ գրավ է կիրառվել

Ռուսլան Բաղդասարյանը 5 մլն դրամ գրավի դիմաց է ազատ արձակվել։ Գումարն արդեն իսկ վճարել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Երևանի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ կիրառել նրա պաշտպանի ներկայացրած գրավի միջնորդությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը։

«Ծաղիկ Ռուբոյի» քրոջ որդին չկալանավորվեց. նրա նկատմամբ գրավ է կիրառվել

«Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել, և միջնորդություն էր ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ։ Մենք էլ նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էինք ներկայացրել։ Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը»,–ասաց նա։

Պաշտպանը հայտնեց նաև, որ 5 մլն դրամ գրավի դիմաց է Բաղդասարյանն ազատ արձակվել։ Գումարն արդեն իսկ վճարել են։

Դոն Պիպոյի գործը դատարան է ուղարկվել. ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատում է

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտարարել էր` Բաղդասարյանը, լինելով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և տնօրինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները, համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիմնադրամի տնօրենի հետ, համայնքապետարանի աշխատակիցների ու համայնքի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմել ու ստորագրել է կեղծ փաստաթղթեր։ Դրանցով 2012-2014 թթ–ին հիմնադրամից հափշտակվել է 9 մլն  դրամ։

Ի դեպ, Բաղդասարյանը, որը պաշտոնավարել է 2012-2018թթ.–ին, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի` «Ծաղիկ Ռուբոյի» քրոջ որդին է։