Արմավիրում հնչած կրակոցների գործով Սափեյան եղբայրներից մեկը ներկայացել է քննչական մարմին

Տ. Սափեյանը Արմավիրում հնչած կրակոցների դեպքով հարուցված քրգործում ներգրավվել է որպես կասկածյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքի դիմաց կատարված միջադեպի մասնակիցներից մեկը`  Տ. Սափեյանը, ինքնակամ  ներկայացել է քննչական մարմին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Արմավիրի մարզում կրակոցներ են հնչել. շրջանառվում է ԵԿՄ անդամների անունները

Հայտնել էինք, որ  նոյեմբերի 7–ին «Թալինի» գրասենյակ են մտել ու կրակոցներ արձակել ԵԿՄ անդամներ Սափեյան եղբայրները, քանի որ նրանց ու գրասենյակի աշխատակիցների միջև ինչ-որ հարցի շուրջ տարաձայնություն է եղել։

«Նոյեմբերի 07-ին` ժամը 14:30-ին, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչը ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը Սափեյան եղբայրները, ինչպես նաև վերջինիս հորեղբոր որդիները վիճաբանել են իր հետ։ Նա հայտնել է, որ վեճի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն»,–նշված է Քննչականի հաղորդագրության մեջ։

Տղամարդը հայտնել է ոստիկանությանը, որ Սափեյան եղբայրներից մեկը «Վինչեստրին» նմանվող հրազենից նախ կրակել է օդ, հետո ևս երեք անգամ` իր ուղղությամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանության)։

Ինքնությունը ճշտվել է. ոստիկանությունը` Արմավիրում հնչած կրակոցների դեպքի մասին

Իրականացրած քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրներից Տ.Սափեյանն է իր անվամբ հաշվառված «MAVERICK» մոդելի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակոցներ արձակել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտների 2 խիցեր (կոնտեյներ):

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝  առգրավումներ, հարցաքննություններ, առերեսումներ, վիճաբանության մասնակիցների բնակարաններում խուզարկություններ։

Կրակոցներ Էջմիածնում. երիտասարդը շների՞ն է կրակել

Տ.Սափեյանը հարուցված քրգործում ներգրավվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: