Հռոմի պապը ողջույններ է ուղարկել Գյումրի

Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը Գյումրիում մասնակցեց Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցում  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի  մատուցած պատարագին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Պոլ Ռիչարդ Գալագերը Հայաստան կատարած  պաշտոնական այցի շրջանակում այսօր` նոյեմբեր 10-ին եղավ Գյումրիում, հանդիպեց հայ կաթողիկե համայնքի ներկայացուցիչների հետ:

Հռոմի պապը ողջույններ է ուղարկել Գյումրի

Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարն ասաց, որ ողջույններ է բերել Ֆրանցիսկոս պապից։

 «Նա ինձ  խնդրեց փոխանցել ձեզ, որ աղոթում է ձեզ համար, նաև ի հիշատակ ու իր շարունակություն 2016  թվականին Հայաստան կատարած  իր ճամփորդության և հատկապես ի հիշատակ այն Սուրբ պատարագի, որ նա  այստեղ՝  Գյումրիում մատուցեց: Սրբազան քահանայապետը ձեզանից յուրաքանչյուրին քաջալերում է մասնակցել Ավետարանի շնորհին՝ ուրախությամբ, բերկրանքի մեջ, սրտի մղումով ու Տիրոջ հանդեպ վստահությամբ, որ ապրում ենք ամեն օր»,–Հռոմի պապի ողջույնի խոսքը փոխանցեց Գալագերը` հավելելով, որ Ֆրանցիսկոս պապը խնդրել  է ներկաներին  ու նրանց բոլորի սիրելիներին փոխանցել իր օրհնությունը:

Նշենք, որ Գալագերը և պապական նվիրակ՝ արքեպիսկոպոս Խոսե Բեթենկուրին Գյումրիում մասնակցեցին Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցում  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի  մատուցած  սուրբ պատարագին:

Հայաստանը հյուրի է սպասում Սուրբ Աթոռից

Պատարագին ներկա էին նաև հայ կաթողիկե  թեմի քահանաներ, վարդապետներ:

Վերջում տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը համայնքի անունից և ի հիշատակ Գյումրի կատարած այցի, Պոլ Ռիչարդ Գալագերին խորհրդանշական սկիհ նվիրեց:

Նշենք, որ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է եկել նոյեմբերի 9-ին:

Հռոմի պապը ողջույններ է ուղարկել Գյումրի

Հայաստանը երախտապարտ է Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձի համար

Այցի շրջանակում Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին ընդունել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 

Հռոմի պապը ողջույններ է ուղարկել Գյումրի