Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսում են, որ որոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +23-ի, երկնքում էլ կշողա արևը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է

«Նոյեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:

Ըստ կանխատեսումների` այսօր Լոռիում կգրանցվի 19-21, Արագածոտնում, Արարատում և Վայոց Ձորում` 18-20, Սյունիքում և Տավուշում` 20-23 աստիճան տաքություն։

Երևանում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 18-20, գիշերային ժամերին` 4-6 աստիճան տաքության սահմանում։