ՊՆ-ն հայտարարում է ՏՏ մասնագետ-զորակոչիկների մրցույթ

Մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները 3 մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն մասնագիտություններով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի-Sputnik. Զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների մասնագետների խումբը համալրելու նպատակով հայտարարում է մրցույթ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դիրքապահները. Արծրուն Հովհաննիսյանը մարտական հենակետից լուսանկարներ է հրապարակել

Նախարարությունը ծրագիրն իրականացնում է «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ:

Մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:

7000 ժամկետային զինծառայողի սնունդը մատակարարվում է նոր համակարգով. ինչպիսին է արդյունքը

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև դեկտեմբերի 1-ը կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:

Հարցերի դեպքում կարող են նամակ ուղարկել atmk@mil.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել +374 10 294416 հեռախոսահամարով:

ՀՀ ԶՈւ-ում կազմավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք