Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 529-ի

Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը շարունակում է ավելանալ: Հաղորդվում է նաև մի շարք բնակավայրերում ավերածությունների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի-Sputnik. Իրանում նախօրեին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի։  Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով իրանական IRNA լրատվական գործակալությանը:

Իրանում կրկին ուժգին երկրաշարժ է եղել, որը զգացվել է նաև Հայաստանում

Ավելի վաղ հաղորդվում էր 6 զոհի և 345 տուժածների մասին: Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել մի շարք բնակավայրերում:    
Իրանի Արևելյան Ատրպատական ​​նահանգի բժշկական օգնության և արտակարգ իրավիճակների հաղթահարման կենտրոնի ղեկավար Ֆարզադ Ռահմանին IRNA- ի հետ զրույցում ասել է, որ զոհվել է 5 մարդ, ևս 529-ը վիրավոր է: Նրանցից 31-ը հոսպիտալացվել է, մյուսները ամբուլատոր բուժում ստանալուց հետո դուրս են գրվել:
Նրա խոսքով՝ նահանգի բոլոր հիվանդանոցները պատրաստ են ընդունելու տուժածներին:

Հիշեցնենք, որ Նոյեմբերի 8-ին Իրանում 2 երկրաշարժ է գրանցվել: Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին(Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին)  Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ`5.9 մագնիտուդ ուժգնությամբ։

Ուժգին երկրաշարժից հետո Հայաստանն առաջարկել է փրկարար ուժեր ուղարկել Իրան

զգացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց Ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Ավելի ուշ՝ տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 13:51-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.960 և արևելյան երկայնության 48.460 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 36 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ:

Ուժգին երկրաշարժ Իրանում. զոհերի թիվը հասել է 5-ի

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Ագարակ և Քաջարան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: