«Հարսանիք Շուշիում» օպերացիան սկսված է. Արմեն Գրիգորյանը հարսանեկան լուսանկար է հրապարակել

ԱԽ քարտուղարի հարսանիքին ներկա է հայաստանյան և արցախյան քաղաքական էլիտան՝ նրանց թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ուրիշներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի-Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Facebook-ի իր պաշտոնական էջում հարսանեկան լուսանկար է հրապարակել։ Լուսանկարն արված է Շուշիի բերդի մոտ։

Լուսանկարում հարսնացուն կրում է սպիտակ, նուրբ զգեստ, իսկ ձեռքի ծաղկեփնջի գույները համադրված են ԱԽ քարտուղարի մանուշակագույն փողկապի հետ:

«Հարսանիք Շուշիում» օպերացիան սկսված է. Արմեն Գրիգորյանը հարսանեկան լուսանկար է հրապարակել

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում այսօր կայացավ Արմեն Գրիգորյանի և իր ընտրյալի՝ Հաշվեքննիչ պալատի մամուլի խոսնակ Մանե Մինասյանի պսակադրությունը:

Հիշեցնենք, որ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Instagram-ի իր էջում դստեր՝ 4-ամյա Արփիի հետ լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր. «Գնում ենք Արցախ»:

Փաշինյանը շտապում է Արցախ. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքն է

Թեպետ վարչապետն ուղղակիորեն չէր հայտարարել Արցախ մեկնելու նպատակի մասին, բայց սոցցանցերն արդեն մի քանի օր է՝ հեղեղված են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքի մասին լուրերով: Նշենք, որ Արմեն Գրիգորյանը ծնունդով Արցախից է, Մարտունի քաղաքից:

Գրիգորյանի հարսնացուն ՀՀ Հաշվեքննիչ պալատի մամուլի խոսնակն է՝ 27-ամյա Մանե Մինասյանը: Հայտնի է, որ նա ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի զարմուհին է:
Նշենք, որ ԱԽ քարտուղարի հարսնացուի մասին լրատվամիջոցները սկսեցին գրել ամիսներ առաջ, երբ նրանք միասին մասնակցում էին Սոս Ավետիսյանի հարսանեկան արարողությանը:

Երիտասարդ և սիրահարված. հայկական շոու բիզնեսի և սպորտի 5 ամենագեղեցիկ զույգերը

Սոցցանցերում և ԶԼՄ-ներում տարածված լուրերի համաձայն՝ Արմեն Գրիգորյանի և Մանե Մինասյանի հարսանիքին հրավիրված է հայաստանյան և արցախյան քաղաքական էլիտան, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և այլք: