ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ոստիկանության Լոռու մարզային վարչությունը տեղեկություններ է ստացել, որ այս տարվա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Քիմշեն» կոչվող թաղամասում մի խումբ անձանց միջև խուլիգանություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ խուլիգանության մասնակիցները Վանաձորի բնակիչներ 29-ամյա Արթուր Մամյանը` իր մտերիմների (10-ից ավելի քաղաքացիներ) հետ վիճաբանել են Վանաձորի բնակիչներ 29-ամյա Գոռ Առաքելյանի, 28-ամյա Վահե Հանեյանի և 29-ամյա Սմբատ Պողոսյանի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի:
Գյուղապետի եղբոր «արկածները». ավտոմեքենայով փլուզել է համագյուղացու տան պարիսպը և ոչ միայն
Վիճաբանության ժամանակ Ա. Մամյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, դեպքի վայրից «փախցրել է» Վ. Հանեյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենան: Նա նաև զենքի նմանվող առարկա է ունեցել։
Լոռու մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների և փախցրած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
ՌԴ քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել դեսպանատան մոտ
Վանաձոր քաղաքի ոստիկանութան Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: