Լոռիում 7-ամյա դստերը խեղդած կինն անմեղսունակ է ճանաչվել

Հարթագյուղում տեղի ունեցած սարսափելի սպանության դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում 7 տարեկան երեխային խեղդամահ արած 30-ամյա մայրն անմեղսունակ է ճանաչվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Խճճված պատմություններ 7–ամյա դստերը խեղդամահ արած կնոջ շուրջ. նրան մեղադրանք է առաջադրվել

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հունիսի 21-ին ահազանգ էր ստացվել Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելու մասին: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 16:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, կինը Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում գտնվող իր տանը, կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով սեղմել է անչափահաս դստեր՝ 2011 թ. ծնված երեխայի պարանոցին և խեղդամահ անելով սպանել նրան:

Քրեական գործով նշանակված ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն` 30-ամյա կինը նախկինում հոգեկան հիվանդությամբ չի տառապել, նրա մոտ իրավախախտումը կատարելիս հայտնաբերվել է «Անձի և վարքի օրգանական խանգարումներ, գլխուղեղի դիսֆունկցիայի հետևանքով՝ անձի բնութագրական փոփոխություններով, գիտակցության մթնաշաղային/հոգեկան գործունեության ժամանակավոր/ խանգարումով» հիվանդություն, ուստի վերջինիս հարկ է ճանաչել անմեղսունակ:

Երևանում բացահայտվել է 14 տարի առաջ կատարված դաժան սպանությունը

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` որոշում է կայացվել անմեղսունակության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականությամբ նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Սարսափելի սպանության գործով նոր փաստեր են ի հայտ եկել. կասկածյալներից մեկը մյուսի քեռին է