Հայաստանի նախորդ տարվա ռազմական բյուջեն կազմել էր 623 մլն դոլար, իսկ այս տարվա բյուջեն նախատեսվում է 632 մլն դոլար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։
«Ընդհանուր աճը շատ մեծ չէ, բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նախորդ տարվա ռազմական բյուջեի աճը 2017 թվականի համեմատ կազմել էր 26 տոկոս»,– նշեց Հովհաննիսյանը։
Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում անցյալ տարի ռազմական ծախսերի էական աճ չի գրանցվել, սակայն 2020 թվականին նախատեսում են բյուջեն մեծացնել շուրջ 20,9 տոկոսով կամ 391 մլն դոլարին համարժեք գումարով։ Արդյունքում 2020 թվականի ամռանը Ադրբեջանի ռազմական ծախսերը կկազմեն 2 մլրդ 265մլն դոլարին համարժեք մանաթ։
Տարոն Հովհաննիսյանը նշել է նաև առանձին ոլորտիներին Ադրբեջանի կառավարության հատկացրած գումարների չափը։
Հայաստանը ձեռք է բերել 5-10 տոկոսով ավելի ռազմական տեխնիկա և բարելավել դիրքերը սահմանին
Ըստ այդմ` սահմանապահ ծառայության ծախսերն ավելացնելու են 53 մլն դոլարով, ազգային անվտանգության ծախսերը` 46 մլն 200 հազար դոլարով, ռազմական արդյունաբերության ծախսերն ու ռազմական գնումները` 42 մլն դոլարով։
Ամենաշատը, բանականաբար, աճել են պաշտպանության նախարարությանը հատկացվելիք գումարները` շուրջ 190-200 մլն դոլարի չափով։