Գյուղապետի եղբոր «արկածները». ավտոմեքենայով փլուզել է համագյուղացու տան պարիսպը և ոչ միայն

Ըստ տեղեկությունների՝ անկարգությունների հեղինակը Արագածոտնի մարզի Ձորափի գյուղապետի եղբայրն է, որին ոստիկանները ոչ սթափ վիճակում բերման են ենթարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 7-ին, ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունը տեղեկություն է ստացել, որ մի քաղաքացի Ագարակ գյուղում իր ավտոմեքենայով չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները, անհանգստացնում գյուղացիներին, երբեմն էլ ավտոմեքենան վարում մարդկանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը մահացել է սարսափելի պատահարից. վթարի տեսանյութը

Ոստիկանները պարզել են քաղաքացու ինքնությունը, և Ագարակ գյուղից ոստիկանության Աշտարակի բաժին բերման են ենթարկել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Գաբրիել Ավետիսյանին՝ իր վարած ВАЗ 2106 մակնիշի 51 ՏՍ 899 համարանիշի ավտոմեքենայով։

Արդեն բաժնում ոստիկանները պարզել են, որ Գ. Ավետիսյանը ոչ միայն անհանգստացրել է գյուղացիներին, որոնք, ըստ աղբյուրի` սգո արարողության են մասնակցել, այլ նաև իր ավտոմեքենայով հարվածել ու փլուզել է Ագարակ գյուղի 2-րդ փողոցի 47 տան բնակիչ՝ 49-ամյա Յուրա Սողոյանի տան պարիսպը։

ՌԴ քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել դեսպանատան մոտ

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ անկարգությունների «հերոս» Գ. Ավետիսյանը գտնվել է ոչ սթափ վիճակում, իսկ նրա եղբայրը Արագածոտնի մարզի Ձորափի գյուղապետն է։