Դիրքապահները. Արծրուն Հովհաննիսյանը մարտական հենակետից լուսանկարներ է հրապարակել

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այցելել է մարտական դիրքեր և հետևել, թե ինչպես են սահմանապահ զինծառայողները կազմակերպում մարտական հերթափոխը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից նկարագրել է, թե ինչպես է անցնում հերթափոխ իրականացնող զինծառայողների առօրյան։

«Նռանե» մարտական դիրք։ Այսօր տղաները պատրաստվում են հերթափոխի, մաքրություն են անում և ահա այսքան ավելացած սնունդ թողնում են նոր հերթափոխին։

ՀՀ ՊՆ խոսնակը նաև ընդգծել է, որ դիրքի ավագը` սերժանտ Արա Կարապետյանն աչքի է ընկնում իր պրոֆեսիոնալիզմով։

«Դիրքի ավագ Արա Կարապետյանը պրոֆեսիոնալ սերժանտ է։ Եզակի կայացած հրամանատար, վաշտի հրամանատարի մակարդակի ղեկավար։ Հստակ տիրապետում է իրավիճակին, ցանկացած հարց ինքնուրույն լուծում»,- գրել է Հովհաննիսյանը։