ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Վերջին 2 տասնամյակում առաջին անգամ գիտնականների թիմը ՄԻԱՎ վարակի նոր շտամ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է CNN–ը։
Abbott Laboratories ընկերությունը Կանզաս Սիթիի Միսուրիի համալսարանի հետ ուսումնասիրություններ է անցկացրել ու եզրակացրել, որ նոր շտամը ՄԻԱՎ–1 տարբերակի M խմբի մի մաս է։ Դա վարակի ենթատեսակ է, որը ՄԻԱՎ–ի գլոբալ համավարակ է առաջացնում։
«Խուճապի մատնվելու, նույնիսկ մի փոքր անհանգստանալու առիթ չկա։ Դրանով քիչ մարդիկ են վարակված։ Սա անոմալիա է»,–Ալերգիայի ու վարակային հավանությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը։
Նրա խոսքով` բուժման ժամանակակից միջոցներն արդյունավետ են նաև նոր շտամի դեմ պայքարում։ Այնուամենայնիվ, նոր շտամի հայտնաբերումը թույլ է տալիս ստանալ ՄԻԱՎ–ի զարգացման լիարժեք պատկերը, ու թույլ կտա ՄԻԱՎ–ի ախտորոշման ավելի ճշգրիտ մեթոդներ ստեղծել։
Նոր ենթատիպի գոյությունը ճշտելու համար գիտնականները պետք է գտնեին հիվանդության երեք դեպք, որոնք կապված չէին միմյանց հետ։ Առաջին ու երկրորդ դեպքերը հայտնաբերվել էին Կոնգոյում 1989 ու 1990 թվականներին։ Երրորդը` 2001 թվականին` նույն Կոնգոյում։
ՄԻԱՎ վարակակիրների վիճակագրությունը Հայաստանում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում 36,7 միլիոն մարդ ՄԻԱՎ ունեն։ Ամբողջ ժամանակվա ընթացքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցողների մոտ 70 միլիոն դեպք է գրանցվել, նրանցից 35 միլիոնն արդեն մահացել են։