Կառավարությունը նոր հավելավճարներ է սահմանում պետական որոշ ծառայողների համար

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների առաջարկներն առաջիկայում կներկայացվեն ԱԺ դատին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Կառավարությունն առաջարկում է հավելավճարներ սահմանել նաև դատական կարգադրիչների համար:

«Երանի հոգով աղքատներին». Կարապետյանը կարծում է, որ պարգևավճարների թեման շահարկվում է

Հարցն այսօր ՀՀ կառավարության նիստում ընդունվել է միաձայն, բայց առանց զեկուցման ու քննարկման։

Կառավարությունը համապատասխան փոփոխություն է առաջարկում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։

Պաշտոնյաների աշխատավարձերի չբարձրացումը «կկոմպենսացվի» հավելավճարով. «Փաստ»

Ըստ նախագծի, դատական կարգադրիչները հավելավճար կստանան ըստ իրենց կոչումների և ստաժի։

«Դատական կարգադրիչների համար կոչման  հավելավճար չնախատեսելու հանգամանքը հանդիսանում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքների խախտում»,–նշվում է նախագծի հիմնավորման մեջ։

Բացի այդ, օրենքի հեղինակների համոզմամբ, դատական կարգադրիչների ծառայությունում «կոչումը չի կատարում բարոյահոգեբանական և նյութական խթանի դեր», ինչն անհրաժեշտ է աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Փաշինյանի գաղտնի որոշման արդյունքում ՊԵԿ նախագահի պարգևավճարը նվազել է

Կառավարությունում հաշվարկել են, որ դատական կարգադրիչների վարձրատրության նոր չափը բյուջեի ծախսերը կավելացնի տարեկան 98մլն դրամով:

Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին «Հետքը» գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։

Պարգևավճա՞ր, չէ, չենք լսել, այ հավելավճար ստացել ենք. պետական շռայլության իրական պատկերը

Ըստ «Հետքի»` Փաշինյանն աշխատավարձերի բարձրացման հանձնարարականը տվել է հուլիսին։

Ավելի ուշ վարչապետը հայտարարել էր, որ գաղտնիության պայմաններում որոշում կայացնելու մասին դիտարկման հետ համաձայն չէ` ասելով, որ այդ մասին 1 տարի առաջ, 2019թ.–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հրապարակային հայտարարել է։