Արմավիրի մարզում կրակոցներ են հնչել. շրջանառվում է ԵԿՄ անդամների անունները

Լուրեր կան, որ վիճաբանության մասնակիցները եղբայրներ են, ոստիկանները պարզում են միջադեպի հանգամանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով` այս պահին մեծ թվով ոստիկաններ ու քննչական կոմիտեի ծառայողներ գտնվում են Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում։ Այնտեղ գտնվող «Թալին» ջրօգտագործողների ընկերության գրասենյակում միջադեպ է տեղի ունեցել, և կրակոցներ են հնչել։

ՌԴ քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել դեսպանատան մոտ

Ըստ գյուղում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ կրակոցներն արձակել են որսորդական հրացանից։

Հաղթանակ կամրջից մարդ է նետվել, մյուս մայթից օգնության շտապած ոստիկանը` վրաերթի ենթարկվել

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ գրասենյակ են մտել ու կրակոցներ արձակել ԵԿՄ անդամներ Սափեյան եղբայրները, քանի որ նրանց ու գրասենյակի աշխատակիցների միջև ինչ-որ հարցի շուրջ տարաձայնություն է եղել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տուժածներ չկան։

Իրավապահները պարզում են զինված միջադեպի պատճառներն ու հանգամանքները, ինչպես նաև գրասենյակ մտած ու կրակոցներ արձակած անձի ինքնությունը։

Գյումրիում BMW-ն մխրճվել է հագուստի սրահի մեջ. կան տուժածներ