Ամստերդամի օդանավակայանում արտակարգ իրավիճակ է. ԶԼՄ

Իրավապահներն ու վթարային ծառայությունների բրիգադները Ամստերդամի օդանավակայան են մեկնել ինքնաթիռում կասկածելի միջադեպի մասին ահազանգ ստանալուց հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հնարավոր է` Ամստերդամի «Սհիպհոլ» օդանավակայանում ինքնաթիռ առևանգելու փորձ է եղել։ Այս մասին հայտնում է RT–ն` հղում անելով De Telegraaf թերթին։

​Աղբյուրի համաձայն` վթարային ծառայությունները դեպքի վայր են մեկնել ինքնաթիռում կասկածելի միջադեպի մասին ահազանգ ստանալուց հետո։

Ամստերդամի օդանավակայանում արտակարգ իրավիճակ է. ԶԼՄ

Life.ru–ն էլ իր հերթին, հղում անելով Նիդեռլանդների ռազմական ոստիկանությանը, հայտնում է, որ օդանավակայանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։

Ավելի քան 19 ժամ օդում․ Qantas-ի ինքնաթիռը ռեկորդային չվերթ է իրականացրել

Նշվում է, որ օդանավակայանի որոշ գոտիներից մարդկանց տարհանել են։

Ամստերդամի օդանավակայանում արտակարգ իրավիճակ է. ԶԼՄ

Տարեց տղամարդն «ականապատել» է Մինսկից Սանկտ Պետերբուրգ մեկնող ինքնաթիռը