Կառավարությունը բնակարաններ գնելու հնարավորություն կտա մանկատան շրջանավարտներին

Վերջին 16 տարիներին մանկատնից դուրս են եկել և անտուն են մնացել շուրջ 300 անձինք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Մանկատների 300 շրջանավարտներ կապահովվեն բնակարաններով։ Այս մասին որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում։

«Թռչունյան տուն» մանկատան ֆինանսավորումը դադարեցվել է. ինչո՞վ են սնվելու երեխաները

Որոշման նախագծի հեղինակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այդ նպատակի համար ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ 1.9 մլրդ դրամ։

Նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ մանկատան շրջանավարտներին այդ գումարի շրջանակում կտրամադրվեն բնակարանների գնման վկայագրեր` յուրաքանչյուրը` 6 մլն 300 հազար դրամ արժեքով (շուրջ 13 000 դոլար)։

Կառավարությունը 5 մանկատուն է լուծարում

«2003-2013թթ–ին շահառու են ճանաչվել 1991-2013թթ–ին մանկատներից դուրս եկած, բնակելի տարածքի կարիք ունեցող շրջանավարտները, որոնցից 218-ը մինչ օրս հերթացուցակում են։ Նախատեսվում է, որ ծրագրից կօգտվեն այս անձինք, ինչպես նաև դրանից հետո մանկատներից դուրս եկած, առանց ծնողական խնամքի մնացած շրջանավարտները. շուրջ 85 անձ, որոնք սեփական բնակտարածություն չունեն և այդ տարիների ընթացքում բնակարան չեն օտարել»,– ասաց Բաթոյանը։

Երևանից դուրս բնակարան գնող շահառուները, նախարարի խոսքով, կարող են նաև լրացուցիչ արտոնություններից օգտվել։