Ձեռքերը կորցրած տղամարդը պոդիում է դուրս եկել

Հինգ տարի առաջ ողբերգություն է տեղի ունեցել։ Դրա հետևանքով Կոստյա Դեբլիկովը զրկվել է ձեռքերից։ Վնասվածքը միանգամայն փոխել է տղայի կյանքը։
Sputnik

Կոնստանտին Դեբլիկովը ստիպված էր թողնել ուսումը լրագրության ֆակուլտետում, վերանայել ապրելակերպն ու փոխել աշխարհայացքը։ Նա  կարծում է, որ հաշմանդամությունը մերկացնում է մարդու ներքին էությունն ու չի կարող կոտրել ուժեղ ոգի ունեցողներին։ Տղան իրեն անվանում է Կոստյա կիբորգ, նրա ապրելաոճը հաստատում է իր յուրաքանչյուր խոսքը։

Աշխարհը «տեսնել» առանց տեսնելու, կամ ինչպես են կույրերը «բացում» տեսնողների աչքերը

Այսօր Կոստյան աշխատում է մի ընկերությունում, որը զբաղվում է պրոթեզների փորձարկումով։  Նա ամուսնացած է,  մասնակցում է նորաձևության ցուցադրություններին, բլոգ է վարում։

Դիտեք տեսանյութն այն մասին` ինչպես պետք է չհուսահատվել ու կորցնել հավատը սեփական ուժերի հանդեպ։